14:08 - Նախիջևանում նախատեսված է ռազմական նշանակություն ունեցող լայնածավալ շինարարություն, արդեն հաստատվել են պաշտոնապես Ադրբեջանի կողմից         13:47 - Տեսանյութ. Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է      13:24 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ    

01 նոյ 2018 11:24

Իրավապահ մարմինները «կվալտով» պետք է ջարդեն նրա տան դռները՝ վերջինիս հնարավոր փախուստը կանխելու համար

Իրավապահ մարմինները «կվալտով» պետք է ջարդեն նրա տան դռները՝ վերջինիս հնարավոր փախուստը կանխելու համարՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2005-ի փետրվարին, 2008թ. մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, բառացիորեն ասել էր, որ Գլխավոր դատախազը տղամարդավարի խոստացել է, որ սայլը տեղից կշարժվի. «Սակայն յոթ տարի է՝ մենք հասկացել ենք, որ այս ամենը իմիտիացիոն բնույթ է կրում, որ ցույց տան, թե աշխատում են»:
Եվ այսպես. շուրջ տասը տարի հանրությանը գցել են մոլորության մեջ, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով են եղել զոհերը: Չի պարզաբանվել, որ, եթե «Չերյոմուխա 7» տեսակի զենքը խստիվ արգելված էր օգտագործել, ապա ո՞վ էր թույլատրել այն զորամասից դուրս բերել ու խաղաղ ցուցարարներին գնդակահարել:
Անցած տարիներին նախաքննական մարմնի կողմից ընդհանրապես չեն քննարկվել այնպիսի վարկածներ, որոնք կարող էին ենթադրել, որ սպանությունները կատարվել են ոստիկանների կամ զինծառայողների կողմից, և ընդհանրապես բացառվել էր նշված վարկածը: Իսկ այսօր ՀՔԾ-ն սենսացիոն բացահայտում արեց...
Մի՞թե այդ ամենի պատասխանատուն նախկին քննչական խմբի ղեկավարն ու փորձագետն են... Այստեղ մի կարևոր հանգամանք կա... Իսկ ո՞վ էր նախագահականից «կուռացիա» անում իրավական ոլորտը և, մասնավորապես, մարտի 1-ի քրեական գործը: Ինձ ու ձեզ հայտնի պերսոնաժը, ով իրեն համարում է ազնիվ հեղափոխական...
Հետևաբար, մինչ իր կարիերան եվրոպականացնելը՝ իրավապահ մարմինները «կվալտով» պետք է ջարդեն նրա տան դռները՝ վերջինիս հնարավոր փախուստը կանխելու համար: Իսկ նա այն տիպաժն է, ով առանց երկմելու «փուռը կտա» ցանկացածին, անգամ իր ծնողին, քանզի նրա «տղամարդավարի» խոսքն ու երդումը վտանգավոր են ստից ավելի...»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր