17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

28 հուլ 2016 14:43

Ավտոմեքենաներ են այրվել

Հուլիսի 27-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան և Շիրազ փողոցների խաչմերուկում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Շինանյութ» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Է. Ղ.) տարածքում այրվում է «Գազ-53» մակնիշի 10 LL 358 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ, բեռնախցիկը՝ մասամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.57-ին, մարվել՝ 06.08-ին:
 
Հուլիսի 27-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սալանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ասլանյան փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի 11 OU 093 պետհամարանիշի  ավտոմեքենայում (սեփականատեր՝ Ռ. Բ.) ամբողջությամբ այրվում է սրահը, շարժիչի հատվածը և առջևի 2 անիվները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.56-ին, մարվել՝ 04.07-ին: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր