16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել         16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում      16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները    

01 նոյ 2018 21:12

5 ամենավտանգավոր ըմպելիքները, որոնք պարբերաբար խմում եք

Մարդկանցից շատերը պարբերաբար խմում են այս ըմպելիքները՝ չմտածելով այն մասին, թե դա իրենց առողջության վրա ինչպես կարող է ազդել:
Գազավորված ըմպելիքներ
Քաղցր գազավորված ըմպելիքները կարելի համարձակորեն անվանել աշխարհի ամենավտանգավոր ըմպելիքը: Բեն Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցր գազավորված ըմպելիքները վնաս են հասցնում գործնականում բոլոր համակարգերին ու օրգաններին: Փրփրուն ըմպելիքները թունավոր են աղիքային բակտերիաների համար, դրանք մեծ քանակությամբ «փուչ» կալորիաներ են պարունակում, ինչի հետեւանքով բերում են գիրացման եւ ճարպակալման: Իսկ դրանց մեջ օգտագործվող քաղցրացնող արհեստական նյութերը նույնպես շատ ու շատ վտանգավոր են:
Էներգետիկ ըմպելիքներ
Այսպես կոչված, էներգետիկ ըմպելիքներն օրգանիզմին ավելի շատ վնաս, քան օգուտ են տալիս. էներգիայով լցնելու դրանց հատկությունը գիտնականները պատրանք են համարում: Այս ըմպելիքները սոսկ ավելորդ կալորիա են եւ սրտի վրա ծանրաբեռնում:
Փաթեթով մրգահյութեր
Այս ըմպելիքները միայն անվանումով են հյութ, իրականում դրանց մեջ չկան ո՛չ վիտամիններ, ո՛չ հանքանյութեր, ո՛չ որեւէ օգտակար բան, ինչը պետք է լինի բնական հյութում: Փոխարենը դրանք, որպես կանոն, շաքար են պարունակում կամ, ինչն ավելի վատ է, շաքարի էժանագին փոխարինողներ:
Տաք թեյ/սուրճ
Տաք թեյը եւ սուրճը (նաեւ արգանակները, տաք գինին եւ խմելու այլ տեսակները) կարող են վտանգավոր լինել. տաք ըմպելիքները կարող են վնասել կերակրափողի լորձաթաղանթը եւ բորբոքային պրոցեսներ առաջացնել, իսկ հետագայում՝ նաեւ քաղցկեղ:
Սառը կոկտեյլներ
Մեդալի հակառակ կողմում սառը ըմպելիքներն են (օրինակ՝ պաղպաղակի հիմքով կոկտեյլները): Մասնագետների խոսքով՝ չափից ավելի սառը ըմպելիքները վնասում են կերակրափողի լորձաթաղանթը եւ հետեւանքների առումով պակաս վտանգավոր չեն, քան տաք ըմպելիքները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր