12:45 - Զոհված զինվորը կրակ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ         12:30 - Տեսանյութ.«Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրած է եղել՝ կա կատարող, պատվիրատու.Մենք տիրապետում ենք ամեն ինչին      12:15 - Ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է. Վալերիյ Օսիպյան    

02 նոյ 2018 15:15

Արհեստական, ոչ իսկական խորհրդարան է լինելու. Մենք անկայունության շրջան ենք մտել

Արհեստական, ոչ իսկական խորհրդարան է լինելու. Մենք անկայունության շրջան ենք մտելՄինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր, մինչ հաջորդ ընտրությունները:
Հիմա, կարծես, թե ճիշտ հակառակն է` շփոթվածություն նախընտրական շրջանում և սպասվող ակտիվություն՝ ընտրություններից հետո:
Չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես պետական ակտ, որը կանխորոշի ապագա 5 տարիների քաղաքական դրվածքը: Կարծես թե ինչ-որ արհեստական, ոչ իսկական խորհրդարան է լինելու: Արագ հավաքագրված ՔՊԿ կուսակցություն ու կանխատեսվող ընդդիմություն` Ծառուկյան դաշինք: Տրագիկոմիկական պիեսի տպավորություն է այդ ամենը թողնում:
Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին: Ուղիղ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ, իրավիճակի փոփոխությունը հաշվի առնելով, ցանկացած պահ կարելի է շրջափակել խորհրդարանը և ստիպել նոր ընտրություններ անցկացնել:
Ստեղծված քաղաքական իրավիճակում անհնարին է 5 տարվա համար կայուն խորհրդարան ընտրել ու ունենալ կայուն կառավարություն: Նման ժամանակներում արագ իրավիճակներ են փոխվում` արագ բարձրանում են ու արագ գահավիժում են: Մենք անկայունության շրջան ենք մտել:
Ինչպես Սերժ Սարգսյանը սխալ գործեց ու երրորդ ժամկետով իշխանության պահելու փորձ կատերեց, այնպես էլ հիմա է սխալ արվում` առանց Կուսակցությունների մասին նոր օրենքի ու նրանց վերագրանցման, ըստ նոր պահանջների՝ ընտրություններ կազմակերպում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր