13:08 - Ի գիտություն նրանց, որոնց 27 տարին լրացել է ու ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից         12:50 - Հայաստանում պետք է բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ քյաբաբ ուտողների, բոյովների...տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացե՞լ են      12:30 - Տեսանյութ. Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, կազատագրվեի՞ն Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է    

28 հուլ 2016 16:00

Միջազգային մամուլը` Արսինե Խանջյանին բերման ենթարկելու մասին

Մի քանի միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի բերման ենթարկելուն: Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Խորենացի փողոցից ոստիկանական ուժերը բերման են ենթարկել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը` Արսինե Խանջյանին:
 
CTV News-ը այս կապակցությամբ գրել է, որ դերասանուհուն բերման են ենթարկել առանց  որևէ պատճառ նշելու և հիշեցրել, որ  Արսինե Խանջյանը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է:

Washingtonpost-ը, հղում կատարելով Associated Press-ին, գրել է, որ Երևանում ընթացող հակակառավարական ցույցերի ժամանակ երեկ 300 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը։

Նշենք, որ երեկ բերման ենթարկելու ժամանակ Արսինե Խանջյանը ոստիկաններին փորձել է հիշեցնել. «Նրանք ուզում են բերման ենթարկել ինձ, նրանք հրում են ինձ»: Նա միաժամանակ հեռախոսով խոսում և նկարահանում էր այդ ամենը:
 
«Ամբողջ սփյուռքը պետք է ոտքի կանգնի և վերջ տա այս զավեշտալի իրավիճակին մեր հայրենիքում»,-ավելացրել է դերասանուհին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր