22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

02 նոյ 2018 19:45

Լավրովը՝ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության կարգավորում չի կարող տեղի ունենալ՝ առանց բանակցային գործընթացին Արցախի մասնակցության:
«Սա հարց է, որ պետք է լուծվի հակամարտության կողմերի կողմից: Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները: Սակայն ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքանով մենք գիտենք, նման համաձայնություն չկա»,- ասել է նա:
Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր նաև, որ տվյալ հարցի շուրջ լուրջ պայմանավորվածության ձեռքբերումը դժվար թե հնարավոր լինի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր