18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

28 հուլ 2016 16:42

Սիրիահայ գաղութը պետք է գոյատևի և բարգավաճի. Արամ Առաջին

Մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի  հովվապետական այցը Սիրիա՝ Լաթաքիա:
«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Լաթաքիայի Ս. Աստուածածին եկեղեցում, եկեղեցուն  կին «Արարատ» սրահում հավաքված բազմությանն Արամ Առաջինը փոխանցել է իր հովվապետական օրհնությունը, ապա նշել.
«Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, Սիրիայում գտավ եղբայրական սեր և համերաշխ գոյակցություն: Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին, այն պետք է մնա, գոյատևի և բարգավաճի»:

Լաթաքիայի նահանգապետը շեշտել է, որ հայը Սիրիան պաշտպանելու համար առաջապահ դիրքերում էր, տվել է բազմաթիվ նահատակներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր