19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

28 հուլ 2016 17:38

ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային. Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. 
«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ, և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ:
Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր