18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

28 հուլ 2016 19:00

Իսպանիայի Ալիկանտե քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր:
Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկեց հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի «Հայաստան» ասոցացիայի կողմից:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր