19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

06 նոյ 2018 17:40

Կրեմլը մեկնաբանել Է Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա Փարիզում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ լիարժեք հանդիպում անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների հագեցած գրաֆիկի պատճառով: Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին այսպես Է մեկնաբանել Թրամփի կասկածները նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փարիզում, իրոք, ամենայն հավանականությամբ, հանգամանալից հանդիպում չի ստացվի: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված բազմակողմ միջոցառումների գրաֆիկը թույլ չի տալիս նման հանդիպում անցկացնել»,- ասել Է Պեսկովը: Մամուլի քարտուղարը ճշտել Է, որ երկու պետությունների ղեկավարները կարճատեւ հանդիպում կանցկացնեն «որտքի վրա» եւ կորոշեն, թե երբ տեղի կունենան լիարժեք ձեւաչափով բանակցությունները: Նոյեմբերի 5-ին ավելի վաղ Դոնալդ Թրամփը կասկած Է հայտնել, թե կկարողանա նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպել Պուտինի հետ: Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հավաստել Է ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն Արգենտինայում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր