17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

07 նոյ 2018 14:07

Տեսանյութ.Իսկապես բարդ է մեր վիճակը լինելու.ԱՄՆ նախագահն ի վերջո պիտի հասկանա...

Տեսանյութ.Իսկապես բարդ է մեր վիճակը լինելու.ԱՄՆ նախագահն ի վերջո պիտի հասկանա...  «Իրանի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումները կշարունակվեն,  որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները նվազագույնի հասնեն: ԱՄՆ-ն է այդպես որոշել, իսկ թե որքանով է դա արդար, այլ հարց է: ԵՄ, օրինակ չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այն՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,- մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործարկված նոր պատժամիջոցներին, ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ն չի կարող միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին եւ շարունակել հարաբերություններն Իրանի հետ. «ԱՄՆ-ում հայ համայնքը կարեւոր դեր ունի եւ իշխանությանը պետք է բացատրի, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունի տարածաշրջանում: Մենք Իրանի հետ շարունակելու ենք տնտեսական հարաբերությունները: Պարզ է, որ ՀՀ-ն միշտ աշխատել է արտաքին հարաբերություններում չանել այնպիսի քայլ, որն ուղղված կլինի որեւէ մեկի դեմ: Այդ մոտեցումը պետք է բավարարի ԱՄՆ-ին: Իսկապես բարդ է մեր վիճակը, ուստի պետք է սերտացնել տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ի հետ բացատրական աշխատանք տանել: ԱՄՆ նախագահը պետք է հասկանա, որ ՀՀ-Իրան հարաբերություններն ուղղված չեն ԱՄՆ-ի շահերի դեմ»: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ-իրանական սահմանը հնարավոր է փակվի, Կիրո Մանոյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ նման բնորոշումը. «Չեմ կարծում, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների առկայության պարագայում դա հնարավոր է»: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր