22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

08 նոյ 2018 12:54

Ադրբեջանի նախագահի հայտարարություններից՝ խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք

 Ադրբեջանի նախագահի հայտարարություններից՝ խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենքԱրցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«2018 թ․-ի նոյեմբերի 5-ին Աղդամի (Ակնայի) շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելով «մուղամի կենտրոնի» բացման արարողությանը, իր ելույթում բարձրագոչ և շատ կարևոր հայտարարություններ է արել՝
2016 թ․-ի ապրիլյան «հաղթանակի» և 2018 թ․-ի նախիջևանյան «փայլուն» ռազմագործողության պատմական հետևանքների մասին,
2. իրենց գործողությունների շնորհիվ ՀՀ-ում իշխանափոխությանը նպաստելու (ինֆորմացիոն պատերազմ, տնտեսական շրջափակում և այլն),
3. հայոց բանակի դուրսբերումը Արցախի Հանրապետության տարածքից (առաջ պահանջում էր, հիմա հույս է հայտնում),
4. «Ղարաբաղի (Արցախի) ազատագրումը» հայտարարում է սուրբ նպատակ (Ադրբեջանն իսլամական պետություն է):
Հաշվի առնելով ներկա փուլում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումները (Մերձավոր Արևելք, Իրան)՝ խորհելու, մտահոգվելու և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք մոտակա ժամանակահատվածում»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր