22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

08 նոյ 2018 13:30

Պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը,սկանդալներից խուսափելու մեխանիզմը մերժվեց

Պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը,սկանդալներից խուսափելու մեխանիզմը մերժվեցՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։
Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:
Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:
Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։ Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր