22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

08 նոյ 2018 15:30

Տեսանյութ.Էդքան աթոռին կառչած կարելի՞ է լինել, ինչ աներես ես դու. Հայրիկյանը` Փաշինյանին

Տեսանյութ.Էդքան աթոռին կառչած կարելի՞ է լինել, ինչ աներես ես դու. Հայրիկյանը`  ՓաշինյանինԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով հեղափոխությունն ամենակարևոր հարցին չի անդրադարձել. «Հայաստանում ընդունվել է սահմանադրություն, որը սահմանափակում է մարդկանց իրավունքները, ոչ ոք չասաց, Նիկոլ Փաշինյանը չկամեցավ անդրադառնալ հեղափոխությանը»։
Նրա գնահատմամբ, սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն ավելի հեշտ էր, քան ընտրական օրենսգրքի բարեփոխումը. «Երկու ամսվա ընթացքում խորհրդարանը կքննարկեր և կունենայինք նոր սահմանադրություն»։


Ըստ ԱԻՄ առաջնորդի, առանց նոր ԸՕ-ի ընտրություններին գնալ չէր կարելի. «Քո առաջարկած կառավարության ծրագիրն էր, պիտի ԸՕ-ն փոխվեր, հետո գնայինք ընտրությունների, տղա ջան, տաքացել ես կամ մի բաժակ ավել ես խմել, ասել ես դեկտեմբերին պիտի լինի ու վե՞րջ»,-ասում է Պարույր Հայրիկյանը՝ դիմելով վարչապետին։
«Երկու անգամ վարչապետի թեկնածու առաջադրված և չընտրված մարդը կատարում է վարչապետի պարտականությունները, երկիրը ղեկավարվում է ուզուրպատորի կողմից, էդքան աթոռին կառչած կարելի՞ է լինել, ինչ աներես ես դու»,-ասում է ԱԻՄ առաջնորդը։
ԱԻՄ-ը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Դրամահավաքի խնդիրներ լուծելուց հետո ԱԻՄ-ը կմասնակցի, բայց անձամբ ես չեմ մասնակցելու ի նշան բոյկոտ էս խուժանության»։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր