12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

29 հուլ 2016 10:20

Երևանի իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանում հայերին բերման են ենթարկում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից ՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։ Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց ՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։ «Մեր հարևանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել: Լավ Է, որ ամուսնու «սև թուղթը» մոտն է եղել ինչն էլ ստիպել է, որպեսզի   այդ   կնոջը   ծանոթ  ոստիկանը բաց թողնի»,- «Առավոտ»-ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի։ Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատները որևէ փաստաթուղթ  ներկայացնեն։ Մեզ պատմեցին նաև, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաև մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ  ազատ  կարձակվեն։ Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում»:
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր