14:57 - Իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, դրա համար չեմ կարող գրավի չափ ասել         14:44 - Եթե փախչող լինեի, ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին.նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի անունները      14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը    

12 նոյ 2018 13:24

Տեսանյութ. Մեծ սկանդալ՝ Կարախանյան–Նագիբին մարտում. ադրբեջանցիները փախել են՝ տեղում թողնելով անգամ իրենց հետ բերված ադրբեջանական դրոշը

Տեսանյութ. Մեծ սկանդալ՝ Կարախանյան–Նագիբին մարտում. ադրբեջանցիները փախել են՝ տեղում թողնելով անգամ իրենց հետ բերված ադրբեջանական դրոշըՄոսկվայում կայացած մարտեր առանց կանոնների ACB 90 մրցաշարում մեծ սկանդալով է ավարտվել ամերիկացի Գեորգի Կարախանյանի եւ ռուսաստանցի Թիմուր Նագիբինի միջեւ կայացած մրցամարտը:
Մրցամարտի ամենասկզբից երեւաց մրցակիցների միջեւ ոչ բարյացակամ վերաբերմունքը, նրանք չխփեցին ձեռնոցներին՝ ի նշան հարգանքի: Մարտի ամենասկզբում ԱՄՆ-ը ներկայացնող Գեորգի Կարախանյանն ակնհայտ առավելություն ուներ ռուսաստանցի Թիմուր Նագիբինի նկատմամբ:
Մրցամարտի առաջին դադարից հետո, երբ մրցավարն արդեն կանգնեցրել էր խաղը, Նագիբինը հարձակվում եւ հարվածներ է հասցնում Կարախանյանի դեմքի շրջանում: Նրան մի կողմ է տանում եւ մի կերպ զսպում մրցավարը, ուշքի գալուց հետո Կարախանյանը ցանկանում է հարձակվել Նագիբինի վրա, պատասխան հարված հասցնել, սակայն նրան հետ են պահում:
Գեորգի Կարախանյանը հրաժարվել է շարունակել մրցամարտը: Արդյունքում, մրցավարները որակազրկել են Թիմուր Նագիբինին, քանի որ հարվածը եղել էր ոչ թե մարտի, այլ դադարի ժամանակ, երբ մրցակիցը չի պաշտպանվել: Հաղթանակը շնորհել են ԱՄՆ-ում բնակվող հայազգի մարզիկին:
Ռինգից հեռանալուց հետո իսկական մարտ է սկսվել նաեւ տրիբունաներում, Կարախանյանի երկրպագուները ցանկացել են հաշիվներ պարզել Նագիբինի եւ նրան ուղեկցող թիմի հետ, արդյունքում քաշքշուք է սկսվել կողմերի միջեւ, ծեծկռտուք, վիճաբանող կողմերին ի վերջո բաժանել են հատուկ ջոկատայինները:

Հատկանշական է, որ այս մրցամարտի ընթացքում հանդիսատեսների շարքերում եւս մեկ վիճաբանություն ու քաշքշուկ է եղել, որը եւս բուռն արձագանք է ստացել: Կարախանյանին երկրպագելու համար Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի ու Արցախի դրոշներով նստած են եղել դահլիճում: Նրանց հետ Արցախի դրոշը հեռացնելու համար վիճաբանել են դահլիճում գտնվող ադրբեջանցիները, սկսվել է քաշքշուկ, որից հետո ադրբեջանցիները փախել են՝ տեղում թողնելով անգամ իրենց հետ բերված ադրբեջանական դրոշը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր