17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

29 հուլ 2016 13:10

«Սասնա ծռեր»-ի Արամ Հակոբյանին ծեծելով են ԱԱԾ-ի երրորդ հարկ հասցրել

Երևանյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին թեմայով ասուլիս քննարկման ժամանակ ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը տեղակարել է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրավման առաջին օրերից հետևում են իրադարձություններին, իսկ քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո դիտորդական խումբը 24-ժամյա ռեժիմով աշխատող շտաբ է ձևավորել: Բանախոսի խոսքով՝ շտաբի աշխատակիցներն այցելել են բոլոր ՁՊՎ-ներ:

Դիտորդական խմբի անդամ  Սուրեն Իսկանդարյանը ևս տեղեկացրել է, որ հուլիսի 21-ից 24-ժամյա սկզբունքով աշխատում են.
«Ահազանգեր ստացանք, որ կան անհայտ կորածներ, բացահայտեցինք, որ մարզային ՁՊՎ-ներում կան քաղաքացիներ՝ այն հիմնավորմամբ, որ Երևանի ՁՊՎ-ում տեղ չի եղել»,-Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ հավելելով, որ միայն Երևանում հուլիսի 21-ին  են 136 անձ է բերման ենթարկվել:

….Հասմիկ Սահակյանի խոսքով Արամ Հակոբյանին երբ այցելել են, տեսել են, որ մարմնական վանսվածքներ ունի.
«Նա շատ դժվար էր շարժվում, պատմեց, որ վիրավորներին պատգարակաով տեղափոխելիս  եղել, իր մոտ զենք չի եղել, սակայն յոթ ոստիկաններ հարձակվել են իր վրա, ծեծել են, ընդ որում ողջ ճանապարհին ծեծել են՝  մինչ ԱԱԾ երրորդ հարկ բարձրացնելը, սակայն Հակոբյանը ՁՊՎ-ում հրաժարվել է Շտապօգնությունից, միայն ցավազրկող է խնդրել: Նա  պաշտոնապես հայտարարեց,  որ քրեական հանցագործներ չեն, ինչ անում են ազգի համար են,  երկրի անվտանգության համար, նաև տեղեկացրեց, որ  ինքնակամ չի հանձնվել, յոթ հոգով հարձակվել են իր վրա, գլխին մեջքին հարվածել»,-ասաց Սահակյանը:

Հասմիկ Սահակյանն ընդգծեց, որ Արամ Հակոբյանին պետք է դատաբժիշկ այցելի, այցից հետո մանրամասներ կհաղորդեն:
Ասուլիսին ներկա էր նաեւ Հանրային խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը, ում որդուն եւս բերման են ենթարկել, ընդ որում՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները.
«Ուզում եմ պաշտոնապես ասել, որ Աղվան Հովսեփյանը մեկն  է այն անձանցից, ով  ուղղակի ներքին արյունոտ բախումներ է հրահրում է եւ իրականացնում: Նա  իր կողմից ղեկավարվող կառույցի աշխատակիցներին ստիպում է գնալ անօրինականությունների: Քննիչը համարյա լացելով ասում էր՝ պարոն Սադոյան, ես ի՞նչ անեմ, հրաման եմ կատարում»,-ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր