22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

13 նոյ 2018 19:30

Պոռնոաստղերը պատմել են, թե ինչ մտքեր են ունենում աշխատանքի ժամանակ

Vice-ի լրագրողները հարցազրույցներ են անցկացրել «Light Southern» ընկերության պոռնոքասթինգի ավստրալացի մասնակիցների հետ և պարզել են, թե ինչ են մտածում նրանք աշխատանքի ընթացքում:
Դերասանուհի Բլեյք Ուայլդը պատմել է, որ նկարահանումների ժամանակ անընդհատ մտածում է տեսախցիկի նկատմամբ իր մարմնի ճիշտ դիրքի մասին, սակայն նկարահանումների ավարտին սկսում է մտածել ուտելիքի մասին։ Նա նաև ավելացրել է, որ հաճույք է ստանում աշխատանքի ընթացքում, սակայն այն իր մոտ ուժեղ գրգռվածություն չի առաջացնում։
Պոռնոաստղ Ջեսի Լի Փիրսի խոսքով՝ նկարահանումների ժամանակ իրեն հաճախ հուզում է այն հարցը, թե արդյոք ինքը դուր է գալիս իր զուգընկերոջը, թե՞ նա պարզապես երևակայում է։ Իսկ մենակատարային դրվագների ժամանակ նա մտածում է տնային առօրյա հոգսերի մասին։ Օրինակ՝ ինչ է անում իր կատուն, պետք է կերակրել նրան և այլն։
Մեդիսոն անունով աղջիկը ասել է, որ սեքսի ժամանակ ինքը անընդհատ մտքում ինչ-որ երգ է երգում։ «Իմ սիրած երգը Black Velvet-ն է: Երգը օգնում է ինձ ճիշտ տրամադրության մեջ լինել։ Այն հրաշալիորեն օգնում է նաև շարժումների համաչափությունը պահպանելուն»,- ասել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր