17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

29 հուլ 2016 14:12

Անապահով ընտանիքները լրացուցիչ օժանդակություն կստանան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կՎտ: 2016թ. օգոստոսի 1-ին ավարտվում է ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության՝ սակագնի սուբսիդավորման ժամկետը, որից հետո այն բնակչության համար 4.32 դրամով ավելի կլինի: Դա նշանակում է, որ 202 կՎտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարվի 1000 դրամ ավելի: Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար կառավարության որոշմամբ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացվել է 1000 դրամով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարման լրացուցիչ ծախսը: Այսպիսով, նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ դառնալով 31 հազար 350 դրամ:

Կառավարության ղեկավարը պարզաբանել է ներկայացված որոշման նախագիծը. «Եթե հիշում եք՝ 2015թ. օգոստոսի 1-ից 6 դրամ 93 լումայով թանկացավ հոսանքը, և ՀՀ կառավարությունն ու «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը քննարկեցին հարցն ու որոշում կայացրին, որ այդ ավելացման ծախսը մինչև 250 կՎտ ծախսող ընտանիքների համար կստանձնեն կառավարությունն ու «Տաշիր» ընկերությունը: Եվ քանի որ ս.թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազում է 2.58 դրամով, այսինքն 6.93-ի փոխարեն ունենում ենք 4.35 դրամ, այդ ընտանիքների համար հոսանքը թանկանում է 4.35 դրամով:
ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո որոշում ընդունեցինք, որ 112 հազար 300 ընտանիքի այդ ծախսը օգոստոսի 1-ից կառավարությունը վերցնի իր վրա: Այսինքն՝ մինչև այս տարվա վերջ՝ հինգ ամսվա ընթացքում, մենք կառավարության միջոցներից վճարելու ենք 561 մլն դրամ, իսկ 2017թ. միջնաժամկետ ծրագրում նախատեսել ենք 1 մլրդ 150 մլն դրամ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր