15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...         15:49 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին    

15 նոյ 2018 10:18

«Հրապարակ». Մալաթիայում թեժ պայքար կլինի. Արայիկ Հարությունյանի գործերը հեչ լավ չեն

«Հրապարակ». Մալաթիայում թեժ պայքար կլինի. Արայիկ Հարությունյանի գործերը հեչ լավ չեն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արևմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։
«Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ասաց մեր աղբյուրը։ Սակայն Միրզոյանն անհանգիստ է նույն ընտրատարածքում առաջադրված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի համար ու հանդիպումներ է ունենում տարածքի «ասողների» հետ, պարզաբանում, որ Արայիկը նախարար մարդ է, պետք է պատշաճ ձայներ հավաքի։ Ավելին, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը նրանց թվում է, ովքեր ցանկանում են, որ Արայիկ Հարությունյանը դառնա ԱԺ նախագահ, սակայն վերջինիս ԱԺ նախագահ դառնալը վտանգի տակ է ոչ միայն այն պատճառով, որ «ՔՊ»-ում մի քանի հավակնորդ կա այս պաշտոնի համար, այդ թվում՝ գենդերային՝ Լենա Նազարյանը, այլև մի շարք «այլ» պատճառներով։
Ի դեպ, այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, որն այդ տարածքի բնակիչ է, սակայն «վայ թե իրեն իրենց շենքում էլ չեն ճանաչում»,- ասաց «ՔՊ»-ական մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այդ տարածքի «ասողը» Լֆիկն է, և «ՔՊ»-ականները հույս ունեն, որ նա շոշափելի աջակցություն կցուցաբերի իրենց։
Ի դեպ, խոսակցությունները, թե այդ ընտրատարածքից առաջադրվելու է Լֆիկի եղբորորդի, նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը, մեր աղբյուրները հերքեցին․ «Արտակը վաղուց Հայաստանում չէ»։ Սակայն հաստատեցին, որ, ըստ ամենայնի, այդ ընտրատարածքից կառաջադրվի Ալեքսանյանի փեսան՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը։ «Կորյունը Սամվելին երբեք չի ենթարկվել, գլուխը կախ՝ ինչ ուզում, անում է»,- ասաց մեր աղբյուրը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր