Հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա ինձ հուղարկավորի.Սա պետություն էլ չի, անհատ մի քանի մարդիկ են          Տեսանյութ.Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը       Տեսանյութ.Ճշտեք, հետո իմ վրա գոռացեք. Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում ՌԴ-ն.Զոհրաբ Մնացականյանի և ցուցարարների վեճը    

16 նոյ 2018 18:00

Կենդանին սպանել է նորածին երեխային

Հնդկաստանի հյուսիսում՝ Ագրա քաղաքում, կապիկը սպանել է 12 օրական նորածնին՝ տեղեկացնում է BBC-ն։
Մայրը տանը կրծքով կերակրել է երեխային, երբ կապիկը ներխուժել է տուն, մոր ձեռքից խլել երեխային։ Երեխային գտել են հարևանի տան տանիքին։ Կապիկը կծել էր նրա գլուխը, և երեխան մահացել է հիվանդանոցում։
Սա Ագրայի շրջանում կապիկների հարձակման առաջին դեպքը չէ։ Երկու ամիս առաջ նույնպես կապիկը հարձակվել էր փոքրիկ երեխայի վրա Թաջ Մահալի շրջակայքում։
Տեղացի ակտիվիստներից մեկը հայտարարել է, որ կապիկների ագրեսիան պայմանավորված է նրանով, որ մարդիկ գրավում են նրանց տարածքները՝ շինություններ կառուցելով, և նրանք ներխուժում են մարդկանց բնակավայրեր։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր