17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

29 հուլ 2016 15:39

Հայաստանն ու Ուզբեկստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերություն ները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում»,- ասաց նախարարը:

Հաշվի առնելով, որ Ուզբեկստանը հանդես է եկել նշված ոլորտում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ում Ուզբեկստանի կողմից որդեգրած քաղաքականությունը, ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր