Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ասեմ...Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները          Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի       Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության    

29 հուլ 2016 16:41

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական

Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաև ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:
Նշենք, որ մեկամսյա դասընթացներից հետո 18 երկրի 67 ուսուցիչ  ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայականներ: Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբերում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման: Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին, ինչպես նաև գործնական ժամերին: Վերապատրաստման շրջանակում համապատասխան խմբի մանկավարժներն այցելել են Երևանի մանկապարտեզներ, ՀՀ ԿԳՆ գեղագիտական դաստիարակության և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Հայորդաց տուն` սովորելով ձեռագործ, մանրանկարչություն, հայկական երգ ու պար: 
Ուսուցման ընթացքում առաջնահերթություն է դիտարկվել մեթոդիկայի ներկայացումը: Հայոց լեզվի և գրականության ուսումնական խմբում լեզվի ուսուցումն իրականացվել է տարբերակված՝ արևմտահայերեն և արևելահայերեն դասավանդողների համար: Բոլոր խմբերում ուսուցիչներն ունեցել են որոշակի քանակով մանկավարժության և հոգեբանության դասաժամեր: Առանձին ներկայացվել են էթնոհոգեբանության և հայապահպանության հիմնախնդիրներ:
Բացի դասերից, ուսուցիչները հնարավորություն են ունեցել այցելել թանգարաններ, ծանոթացել կրթության ոլորտում առաջատար հրատարակչությունների արտադրանքին, հանդիպել "Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդում տարբեր տարիքի երեխաների համար" մեթոդական ձեռնարկի հեղինակ և մի շարք մենագրությունների հեղինակ Ռուբինա Փիրումյանին, մասնակցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումներին: Հատուկ ուսուցիչների համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվել էր "Սայաթ-Նովա" աշուղական համույթի համերգը: Հանգստյան օրերին ուսուցի չների համար կազմակերպվել են շրջայցեր, որոնք նույնպես պարունակել են ուսուցողական տարրեր: 
Դասընթացները եզրափակվել են սփյուռքահայ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագրով:   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր