17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

20 նոյ 2018 13:53

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Փաշինյանին «խոպանչի» բառը բարկացրեց, խորհուրդ տվեց նրանց արժանապատիվ անուն տալ

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Փաշինյանին «խոպանչի» բառը բարկացրեց,  խորհուրդ տվեց նրանց արժանապատիվ անուն տալ«Պետական եկամուտների կոմիտեն արդեն պարզաբանումներ տվել է տրանսֆերտների հարկման մասին: Չի կարող լինել այնպես, որ մարդը մի այլ երկրում հարկվի, տնից դուրս գա՝ հարկվի: Նման բան չկա և չի կարող լինել»,- այսօր՝ նոյեմբերի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու վերաբերյալ լուրերին: Լրագրողի հարցում հնչած «խոպանչիներ» բառը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին. վարչապետի պաշտոնակատարը նախ խորհուրդ տվեց այդ մարդկանց արժանապատիվ անուն տալ, հետո պաշտպանել նրանց իրավունքները: Փաշինյանը նաև հավելեց, որ խոսքը եղել է համընդհանուր հարկման մեխանիզմի մասին, սակայն այդ մեծանիզմը դեռ հստակ չէ, անգամ նախագծի տեսք չունի:
Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր