15:30 - Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից         14:55 - Ինչու՞ եք վախենում բելառուսներից.Լուկաշենկոն՝ Հայաստանին      14:36 - Լևոն Մնացականյանի խոսքը՝ ուղղված բանակի անձնակազմին    

21 նոյ 2018 11:48

Տեսանյութ. 800միլիոն տարի քնած արքայադստեր առեղծվածը.զանգվածը հեռացնելուց հետո դիակը սկսել է սևանալ

Տեսանյութ. 800միլիոն տարի քնած արքայադստեր առեղծվածը.զանգվածը հեռացնելուց հետո դիակը սկսել է սևանալԲոլորիս հայտնի է «Տուսիլյան արքայադստեր» մասին լեգենդը՝ համաձայն որի աղջիկը քնել է 800.000.000 տարի: Ոմանք դա համարում են միֆ, իսկ ոմանք էլ կուրորեն հավատում են նրա իրական լինելուն:

1969 թ-ի աշնանը Տուսիլ մարզի Կեմերովի շրջանում հետազոտողների մի խումբ հայտնաբերել է մարմարե սարկոֆագ:
Այն թաղված է եղել 70 մետր խորությամբ և գտածոն վերև բարձրացնելուց հետո խմբի ղեկավար՝ Ալեքսանդր Մալաիգինան հրամայել է տեղում դադարեցնել աշխատանքները:

Զարմանալի է, բայց երբ սարկոֆագը վեր են բարձրացրել և նրա վրա արևի շող է ընկել, այն մասնակի հալվել է և վերածվել փայլուն և լուծվող մի զանգվածի: Հետաքրքրական է, որ խմբի անդամներից մեկը փորձել է այդ լուծույթի համը և ընդամենը մակ շաբաթ անց նա խելագարվել է, իսկ նույն թվականի ձմռանը մահացել իր տան բակում սառչելու հետևանքով:
Գտածոն նման է եղել դագաղի՝ պատված վարդագույն և երկնագույն, բյուրեղի պարզություն ունեցող հեղուկանման զանգվածով, որի մեջ պարկած է եղել 180 սմ հասակով, մոտ 30 տարեկան, բարակ իրանով, եվրոպական նուրբ դիմագծերով և լայն բացված խոշոր կապույտ աչքերով անսովոր գեղեցության տեր մի կին:

Նրա հագին եղել է  ձյունաճերմակ՝ մինչև ծնկները հասնող զգեստ, կարճ ձեռքերով, որի վրա ասեղնագործած է եղել տարբեր տեսակի ծաղիկներ: Տպավորություն է եղել, որ կինը չի մահացել, այլ պարզապես քնած է եղել:
Հրաշքը տեսենլու էին եկել տեղի բոլոր բնակիչները, ոստիկաններ, հրշեջներ և անվտանգության աշխատակիցներ, որոնք հայտարարել էին, որ վայրը շատ վտանգավոր է և հրամայել էին ներկաներին կանգնել դագաղից հնարավորինս հեռու:
Նրանք որոշեցին տեղափոխել դագաղը հետազոտական կենտրոն, սակայն շատ ծանր լինելու պատճառով ստիպված էին հեռացնել նրա վրայից արդեն իսկ թանձրացած հեղուկանման զանգվածը:
Զարմանալի է, բայց զանգվածը հեռացնելուց հետո դիակը սկսել է սևանալ և նրանք նորից ստիպված են եղել պատել դագաղն այդ անսովոր հեղուկով: Հեղուկը նորից լցնելուն պես դիակը սկսել է ճերմակել և նրա այտերը նույնիսկ կարմրել են:
Օգնական ուժեր կանչելով կարողացել են տանել դագաղը հետազոտության, որից մեկ շաբաթ անց Նովոսիբիրսկից Տուսիլ է եկել տարեց գիտնական և ներկայացրել հետազոտության արդյունքները:
Նա հայտնել է, որ համաձայն հետազոտության արդյունքների կինը 800.000.000 տարեկան է, զգեստը՝ որ եղել է նրա հագին արքայական կտորից է կարված, բայց նրանք այդպես էլ չէին կարողացել պարզել վարդագույն և երկնագույն լուծույթի գաղտնիքը և ենթադրում են, որ դրանով է պայմանավորված կնոջ այդքան գեղեցիկ և անվնաս մնալը:

Հետաքրքրական է, որ դեպքից ընդամենը մեկ շաբաթ անց գտածոյի հեղինակները անհասականալի պայմաններում մահացել են, իսկ Տուսիլ են ժամանել զինվորականներ և ամբողջովին ոչնչացրել քաղաքը և նրա բնակիչներին:
Դեպքից 10 տարի անց հայտնի հնագետ Ռոման Յանեչկոն որոշել է վերադառնալ Տուսիլ և գտնել որևէ վկա, ով կպատմեր ողջ ճմարտությունը, սակայն ինչպես և ենթադրվում էր նա ոչինչ չի կարողացել գտնել բացի քաղաքի ավերակներից:
Խոսակցություններ կան, որ սարկոֆագը պահվում է Նովոսիբիրսկի թանգարաններից մեկում, ուր մուտքն արգելվել է դեպքից 2 շաբաթ անց:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր