17:30 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

26 նոյ 2018 18:50

Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում`Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.50C

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր