14:17 - Երեւանի տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը. գրաֆիկ, սակագին ու երթուղիներ (լուսանկարներ)         14:08 - Նախիջևանում նախատեսված է ռազմական նշանակություն ունեցող լայնածավալ շինարարություն, արդեն հաստատվել են պաշտոնապես Ադրբեջանի կողմից      13:47 - Տեսանյութ. Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է    

30 հուլ 2016 10:10

Հայերին բերման ենթարկելու ոչ մի փաստ ՌԴ Կուրսկի շրջանում չկա. «Առավոտ»

«Ի պատասխան «Առավոտ» օրաթերթում 28.07.2016 թ.–ին տպագրված՝ «Ռուսաստանում էլ են հայերին բերման ենթարկում» հոդվածի, հայտարարում ենք, որ հայերին բերման ենթարկելու ոչ մի փաստ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում չկա։ Համոզված կարող ենք ասել, որ Կուրսկի շրջանի հայկական համայնքը առաջինն Է, որ կահազանզեին մեր հայրենակիցները։ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի ներքին գործերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ անօրինական ոչ մի գործողություններ չեն կատարվել։ Հայ ազգաբնակչության կողմից ոչ մի նման բողոք-դիմում իրավապահ մարմինները չեն ստացել։ Այո, իրավապահ մարմինները կարող Էին ստուգել քաղաքացիների, հյուրերի փաստաթղթերը, ինչը նորմալ և օրինական բնույթ է կրում։ Կուրսկի շրջանում մոտավորապես 15 հազար հայ Է բնակվում, և բոլոր նրանք, որոնք ունենում են և՛ հոգեբանական, և իրավաբանական օգնության կարիք, դիմելու դեպքում ստանում են։ Մենք բավականին ակտիվ կերպով վերահսկում ենք իրադրությունը Կուրսկի շրջանում, որտեղ հայեր են բնակվում, և ամեն շրջանում ինչ որ տեղի Է ունենում՝ մենք տեղյակ ենք լինում և անհրաժեշտության դեպքում աջակցություն ենք ցուցաբերում»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր