13:32 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:31 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

28 նոյ 2018 18:35

Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը. տեսանյութ

Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը. տեսանյութՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին Վերաքննիչ դատարանում շրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպսն Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումն ակնհայտ անօրինական է։ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը Քոչարյանի պաշտպաններին պարզաբանել էր, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։
Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։
Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր