11:54 - Դատաիրավական ոլորտի հմուտ մասնագետները՝ դատախազներ, քննիչներ լքում են Հայաստանը         11:36 - Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից      11:18 - Հայերին արտաքսում են Եվրոպայից՝ Նույնիսկ փաաստաթղթերը պատշաճ վիճակում գտնվողներին    

29 նոյ 2018 18:35

Դեկտեմբերի աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար

Խոյ
Դեկտեմբերին Խոյերին ամբողջությամբ կկլանի ռոմանտիկ կյանքը: Նրանց կյանքի գրեթե բոլոր ոլորտներն այս կամ այն կերպ ռոմանտիկայի հետ են առնչվելու: Ձեզ նաև չի խանգարի հանգիստը և միջավայրի փոփոխությունը:
Ցուլ
Դեկտեմբերին Ցուլերը շատ սթրես են տանելու, ինչի պատճառով ամսվա վերջում հանգիստը շատ անհրաժեշտ է լինելու: Նաև կարող է առաջանալ լարվածություն ընտանիքի անդամների հետ շփման ժամանակ: Բացի այդ, հնարավոր են նոր ռոմանտիկ հարաբերություններ:
Երկվորյակ
Երկվորյակներին սպասում է հուզիչ դեկտեմբեր: Դուք ջանասիրաբար աշխատելու եք ձեր երկրորդ կեսի հետ հարաբերությունների վրա: Աշխատավայրում պարբերաբար անհանգստացնող պահեր են լինելու:
Խեցգետին
Դեկտեմբերին Խեցգետինները ջանասիրաբար կաշխատեն և կավարտեն գործերը: Դա կդառնա տարվա հիանալի ավարտ: Ձեր էմոցիոնալ վիճակը բարձր մակարդակի վրա է լինելու, այդ պատճառով դուք ընդհանրապես հոգնածություն չեք զգա:
Առյուծ
Առյուծները դեկտեմբերին ուշադրության կենտրոնում են լինելու: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնելու բոլորի հետ: Բացի այդ կենդանակերպի այս նշանին խորհուրդ է տրվում հաճախ լինել մարդաշատ վայրերում: Միաժամանակ ավելի ուշադիր եղեք ձեր առողջությանը:
Կույս
Կույսերի համար դեկտեմբերը կդառնա ընտանեկան ամիս: Աշխատավայրում ամեն ինչ կայուն է լինելու, այդ պատճառով դուք կարող եք հանգիստ տրվել տնային գործերին: Առաջին տեղում կլինեն նաև ավանդույթները և դրանց պահպանումը: Ֆինանսական առումով իրավիճակը չի փոխվի:
Կշեռք
Կշեռքների մոտ դեկտեմբերը լի է լինելու տարբեր մարդկանց հետ շփումներով: Սակայն ոչ միշտ այդ շփումը հաճելի կլինի: Դուք շատ ժամանակ կանցկացնեք ձեր ընտանիքի հետ: Ձեզ նաև անհրաժեշտ է հետևել կենսակերպին, քանի որ դրանից է կախված ձեր առողջական վիճակը:
Կարիճ
Հանգստացեք և ուրախացեք դեկտեմբերին: Առավելագույն հաճույք դուք կստանաք ոչ նյութականից: Փողերը ձեր համար այժմ կարևոր նշանակություն չունեն: Այս ընթացքում դուք կարող եք գնալ ճանապարհորդության կամ սիրահարվել:
Աղեղնավոր
Դեկտեմբերին Աղեղնավորների մոտ կհայտնվի վճռականություն կյանքի բոլոր բնագավառների համար: Սակայն ինչ-որ տեղ այն դրական արդյունք կբերի, ինչ-որ տեղ հակառակը: Բացի այդ դուք մեծ ուշադրություն կդարձնեք ձեր կարիերայի աճին և շատ կաշխատեք:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար այս ամիսն ամենալավը չէ ինքնազարգացման համար: Դուք պետք է առավելագույնս զգույշ լինեք մարդկանց հետ հարաբերություններում: Նաև մեծ է հավանականությունը, որ ավելի ուժեղ անձնավորություն ձեզ իր թևի տակ կվերցնի, ինչը վատ չի լինի ձեր համար:
Ջրհոս
Ջրհոսներին սպասում է հագեցած ամիս: Ակնկալվում են շատ նոր հանդիպումներ և աղմկոտ տոներ: Հարաբերությունները մարդկանց հետ շատ հաջող են դասավորվելու: Ձեր ինքնազգացողությունը շատ լավն է լինելու:
Ձկներ
Դեկտեմբերին Ձկների մոտ խռովության հոգին կարթնանա: Դուք ամեն ինչ բողոքարկելու եք: Չնայած շրջապատի հետ կոնֆլիկտների, որոնք հաճախ են առաջանալու, ռոմանտիկ հարաբերությունները ձեր մոտ շատ լավ են դասավորվելու:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր