15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...         15:49 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին    

29 նոյ 2018 18:50

Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: Փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է այն պատճառով, որ ինքը չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը: «Ես իմ բողոքը սկսեցի ներկայացնել, բայց ավարտին չհասա»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ, նոյեմբերի 29-ին կայացած նիստի ընդմիջմանը Քոչարյանի պաշտպանը նշել էր. «Որպեսզի դատարանն իրավունք ունենար կալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, նա պետք է ապացուցված համարեր, որ Քոչարյանն այս գործով չպիտի օգտվեր անձեռնմխելիությունից: Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ապա նոր դրանից հետո պետք է քննարկվեր, թե արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ պարոն Քոչարյանը կատարել է այն ամենն, ինչն իրեն մեղսագրվում էր: Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, էլի ոչինչ չի քննարկվում, նա պետք է բաց թողնվի: Եթե հիմնավոր կասկածն առկա է, ապա դրանից հետո պետք է քննվեր այն, թե պարոն Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է թաքնվեր կամ գործին խոչընդոտեր: Այս ամեն ինչից դատարանը ոչինչ հաշվի չի առել»,- նշել էր Հայկ Ալումյանը: Նա ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային զրույցը հրապարակվելուց հետո առաջ եկան նոր հանգամանքներ: Եվ դրանք հաշվի առնելով՝ փաստաբաններն էլ բողոք են ներկայացրել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր