17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

29 նոյ 2018 19:28

«Սասնա ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի շարք պատգամավորի թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ է ընթանում: Օրակարգում հինգ հարց է: Օրակարգային առաջին հարցն ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների թեկնածուների ինքնաբացարկի դիմումների մասին է: Հարցերը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նիստին ներկա են բոլոր անդամները, քվորում կա:
Այսպիսով, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածուներ Ռազմիկ Էվոյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, Վարդան Խալաթյանը, Վաղարշակ Գասպարյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կարինե Բաղդասարյանը:
ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Հերմինե Նաղդալյանը, Աշխեն Հակոբյանը:
Նրանց մեծ մասի գրանցումները ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց: Ռոբերտ Գրիգորյանը, Վաղարշակ Գասպարյանը, Կարինե Բաղդասարյանը չներկայացան ԿԸՀ և չհաստատեցին իրենց դիմումները, դրա համար էլ նրանց դիմումները չբավարարվեցին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր