15:30 - Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից         14:55 - Ինչու՞ եք վախենում բելառուսներից.Լուկաշենկոն՝ Հայաստանին      14:36 - Լևոն Մնացականյանի խոսքը՝ ուղղված բանակի անձնակազմին    

30 նոյ 2018 20:30

«Չգիտես` խնդաս, թե լաս». Արման Մուսինյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության մասին

«Չգիտես` խնդաս, թե լաս». Արման Մուսինյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության մասինԼևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից»:
Սա հատված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նոյեմբերի 28-ի հայտարարությունից: (http://parliament.am/news.php…)
Չգիտես` խնդաս, թե լաս: Հայաստանն իր անկախացման օրից ունի մի գոյաբանական խնդիր` Արցախի հարց, իսկ երկրի երկրորդ (կամ առաջին… կամ էլ չգիտեմ որերորդ. այս Սահմանադրությունից էդպես էլ բան չհասկացվեց) դեմքն առաջարկում է նախընտրական արշավից, այսինքն՝ իշխանության ձևավորման գործընթացից հանել Արցախի հարցը: Չխոսել գլխավորի մասին: Ձևացնել, թե նման հարց չկա: Խաբել ժողովրդին: Խաբել գիտակցաբար` հայրենիքի ցավով տապակվողի դիմակը հագած:Ու այս մտածողությամբ (իրականում` մտածողության բացակայությամբ) մարդիկ 20 տարի ազգի ու պետության ճակատագիր են վճռել»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր