17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

01 հուն 2016 12:29

Պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քրեական դատավարության մասնակից Սերյոժա Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Ս.-ն, 2016թ. ապրիլի 26-ին կայացած դատական նիստի ընթացքում, ծանոթանալով նախաքննական ցուցմունքի բովանդակությանը, հայտարարել է, որ քրեական գործում առկա իր անվամբ լրացված ցուցմունքում նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, իսկ դրանում առկա ձեռագիր գրառումներն իր կողմից չեն կատարվել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր