15:30 - Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից         14:55 - Ինչու՞ եք վախենում բելառուսներից.Լուկաշենկոն՝ Հայաստանին      14:36 - Լևոն Մնացականյանի խոսքը՝ ուղղված բանակի անձնակազմին    

01 դեկ 2018 13:15

Երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գերագույն» հրամանատար է, բանակը մտահոգվում է

Երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գերագույն» հրամանատար է, բանակը մտահոգվում էՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է:
Վիգեն Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 
«Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։
Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է:
Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում:

Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում:

Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որևէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մտահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն:
Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք:

Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ և ընտրի՛ր այն ուժին, որը կլինի ՔՈ ՁԱՅՆԸ խորհրդարանում: Ընկերներիդ, հարազատներիդ, հարևաններիդ ասա՛, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար»։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր