16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել         16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում      16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները    

01 դեկ 2018 19:30

Հնդկաստանի իշխանությունները սխալվել են. Հայաստանում թրաֆիքինգի ոչ մի փորձ չի եղել

Բանգալորի օդանավակայանում տեղի ունեցած  միջադեպի նոր մանրամասներ են հայտնի դարձել, որտեղ ոստիկանությունը, ինչպես իրենք էին կարծում, կանխել էր Հայաստանում 32 կանանց թրաֆիքինգի փորձը: Կալանավորվել էր նաեւ կասկածյալ Թոնի Թոմը:
Ավելի ուշ պարզվել է, որ միգրացիոն իշխանությունները սխալվել են, եւ աղջիկներն իսկապես պետք է Հայաստան ժամանեին դասընթացներ անցնելու: Deccan Herald-ը հայտնում է, որ Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ բուժքույրերը Հայաստանում Ավանդական բժշկության համալսարանում պետք է անցնեին գերմաներենի դասընթաց:
Կանանց խոսքով՝ միգրացիոն իշխանություններն իրենց վատ են վերաբերվել եւ քաղցած են պահել: Նրանք նաեւ դժգոհում են, որ կորցրել են տոմսերի փողը, ինչի համար վարկ էին վերցրել:
Ի պատասխան փոխհատուցման մասին հարցին՝ ոստիկանությունից հայտնել են, որ իրենք հարցը կուսումնասիրեն:
Նշենք, որ Ավանդական բժշկության համալսարանում եւս հաստատել են, որ իրենք 32 ուսանողի էին սպասում: Հնդկաստանի իշխանությունները սխալվել են. «Հայաստանում թարֆիքինգի ոչ մի փորձ չի եղել»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր