17:20 - Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը         17:05 - Մի քանի գաղտնիք սեքսի մասին, որոնք ոչ ոք ձեզ չի պատմի      16:48 - 16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը    

04 դեկ 2018 18:42

Օգնականս ազատվել է աշխատանքից. Գարիկ Սարգսյան

Օգնականս ազատվել է աշխատանքից. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։
Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:
Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ՝ ազատվել է աշխատանքից:
Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:
Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր