20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

04 դեկ 2018 21:10

Հեշտոցային վարակի պատճառները, ախտանիշերը և բուժումը

Սեռական օրգանները հսկայական թվով բակտերիաներ ունեն և ոչ մեծ քանակությամբ խմորիչ մանրէներ, ինչը առողջության ցուցանիշ է:
Հեշտոցային բակտերիաները խմորիչները վերահսկողության տակ են պահում: Խմորիչ մանրէների ավելորդ աճը կարող է հեշտոցային վարակներ առաջացնել: Այդ վարակները բավական տարածված են և կարող են բուժվել սկզբնական փուլում: Վարակները հեշտոցում քորի և գրգռվածության պատճառ են: Ներկայացնենք հեշտոցային վարակի պատճառները, ախտանիշերը, կանխարգելումը և բուժումը:
Ի՞նչն է հեշտոցային վարակ առաջացնում
Օրգանիզմում, որում խմորիչներ քիչ քանակությամբ կան, դրանց թվի ավելացման դեպքում հեշտոցը դառնում է վարակված:
Ահա խմորիչ բակտերիների թվի ավելացման հիմնական պատճառները՝
1. Հակաբիոտիկների օգտագործում:
2. Հակաբեղմնավորիչների մեծ չափաբաժնի օգտագործում:
3. Եթե տառապում եք դիաբետով և արյան մեջ շաքարի մակարդակը չափազանց բարձր է:
4. Ձեր իմունային համակարգը վնասված է:
5. Եթե ավելորդ քաշ ունեք, հեշտոցային վարակով տառապելու հնարավորությունը մեծ է:
Հեշտոցային խմորիչի վարակի ախտանիշերը
Ինչպե՞ս իմանալ, որ տառապում եք հեշտոցային վարակով: Եթե նկատեք այս ախտանիշերը, ըստ աենայնի, վարակված եք: Հեշտոցային վարակով հիվանդանալն առավել հնարավոր է դաշտանային ցիկլից առաջ մեկ շաբաթվա ընթացքում:
1. Զգում եք ուժեղ քոր և գրգռվածություն հեշտոցում:
2. Հեղուկները, որոնք հեշտոցն օգտագործում է վարակների կանխարգելման համար, դառնում են խիտ, անհոտ և մածուցիկ:
3. Հեշտոցի շրջակա մաշկը կարմրում է:
4. Հետոցը ցավի միտում ունի միզելու ժամանակ:
5. Ցավ եք զգում սեռական ակտի ժամանակ:
Հեշտոցային վարակի ռիսկը մեծացնող այլ պատճառներ
Պետք է նշել, որ հեշտոցային վարակները չեն փոխանցվում սեռական ճանապարհով: Կան հիվանդության ռիսկը մեծացնող շատ պատճառներ՝
1. Մեծ քանակությամբ հակաբիոտիկների օգտագործումը սպանում է լավ բակտերիաները, ինչի հետևանքով՝ խմորիչ բակտերիաների աճը հեշտոցում վնասում է դրան:
2. Կիպ նեքնազգեստ կրելը, որը չի ներծծում ջերմությունն ու խոնավությունը, ևս կարող է վարակ առաջացնել:
3. Սփրեյների, օծանելիքների օգտագործումը հեշտոցի հատվածում:
4. Հեշտոցը քացախաջրով լվալը ևս կարող է մեծացնել վարակի ռիսկը:
Հեշտոցային վարակի կանխումը
1. Առողջ և հավասարակշռված դիետա պահեք՝ պրոտիններով և սննդանյութերով հարուստ:
2. Վերահսկեք շաքարի մակարդակն արյան մեջ, դա կնվազեցնի հեշտոցային վարակի հավանականությունը:
3. Խուսափեք հակաբիոտիկների անտեղի օգտագործումից:
4. Սեռական օրգանների լավ հիգիենա պահպանեք՝ վարակները կանխելու համար:
Ինչպես հեշտոցը մաքուր պահել
1. Լվալիս փափուկ և անհոտ օճառ և ջուր օգտագործեք: Այդ հատվածը լավ լվացեք:
2. Եթե զուգարանի թուղթ եք օգտագործում, սրբեք դիմացից դեպի հետ՝ խմորիչ բակտերիաները հետանցքից հեշտոց չբերելու համար:
3. Ոորակյալ բամբակյա ներքնազգեստ ընտրեք, որը չի պահում ջեմությունը և խոնավությունը, հեշտոցը չոր է պահում:
4. Խուսափեք կիպ ջինսեր և ներքնազգեստ կրելուց, որոնք օրգանիզմի խոնավության և ջերմության ավելացման միտում ունեն:
5. Լողազգեստը փոխեք լողավազանից դուրս գալու պահին: Թաց լողազգեստը սեռական օրգանները պահում է տաքության և խոնավության մեջ:
6. Նույն հիգիենիկ միջադիրները երկար ժամանակ մի օգտագործեք, հաճախ փոխեք տամպոններն ու միջադիրները:
7. Խուսափեք հեշտոցի համար դեզոդորանտների, փոշիների և սփրեյների օգտագործումից. դրանք փոխում են հեշտոցի բակտերիաների դրական հավասարակշռությունը:
Ինչպես բուժել հեշտոցային վարակները
Եթե ոչ ավանդական բժշկության կողմնակից եք, ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին՝
1. Հիգիենիկ միջադիրներ օգտագործեք տամպոնների փոխարեն:
2. Հեշտոցը ջրով լվացեք՝ օճառ չօգտագործելով:
3. Եթե սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում, խուսափեք դրանից:
4. Եթե ձեր հեշտոցն այտուցված է, դրա վրա սառը, խոնավ կտոր դրեք, կա տաք լոգանք ընդունեք: Եթե քոր եք զգում, հեշտոցը ձռքերով մի քորեք:
Եթե այս բուժումները չեն օգնում, խորհուրդ է տրվում բժշկի դիմել: Խորհուրդ է տրվում հեշտոցային վարակի ինքնաբուժությամբ չզբաղվել, եթե հղի եք, եթե սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ունեք, եթ կրկնվող հիվանդություն ունեք, եթե վստահ չեք, որ դրանք հեշտոցային վարակի նշաններ են:
Առողջ եղեք

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր