10:59 - Բակո Սահակյանը հեռանո՞ւմ է․ Արցախում հասունանում են արտահերթ զարգացումներ         10:43 - 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան.«Հրապարակ»      10:22 - «Քցում է». Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ. «Ժամանակ»    

04 դեկ 2018 21:30

Տղամարդկանց տեսակներ, որոնք արժանի չեն ուշադրության

Անուղղելի կնամոլ
Նման տղամարդը մի հարաբերությունից մյուսին է անցնում, բայց երբեք չի ամուսնանում։ Նա հավատարի ու նվիրված է թվում մի աղջկա, այնքան, որ թվում է, թե շուտով ամուսնության առաջարկություն է անելու, սակայն գործը հարսանիքին այդպես էլ չի հասնում։  
Տղամարդ, որը վախենում է լուրջ հարաբերություններից
Իհարկե միանգամայն հնարավոր է, որ նա արդեն ունեցել է անհաջող փորձ, որ նա վախենում է, թե դուք էլ կլքեք նրան ՝ նախկին ընկերուհու նման; Բայց սովորաբար եթե տղամարդն ասում է, որ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, պետք չէ պատրանքներ տածել, որ դուք առանձնահատուկ կլինեք նրա համար, ու նա կփոխի իր մոտեցումը։
Կասկածելի կերպար
Նա երբեք ուղղակի չի պատասխանում ձեր հարցերին, դուք չեք հասկանում, թե որտեղ է նա աշխատում, բաժանված է, թե ոչ, ում հետ է ապրում։ Նա պարզապես խուսափում է պատասխաններից։ Նման տղամարդուց դուք էլ լավ կանեք խուսափեք։
Տղամարդ, որն անընդհատ արդարանում է
Նա հաճախ է խախտում ձեր ծրագրերը, իրեն անվայել է պահում, վիրավորում Ձեզ, ու միշտ ամեն ինչի համար արդարացում ունի։ Եթե դա վարքագծային մշտական մոդել է՝ ուրեմն չարժե անգամ ժամանակ ծախսել նրա վրա։
Տղամարդ, որը հանդիպել է ձեր բոլոր ծանոթ աղջիկների հետ
Մի՞թե կցանկանայիք հագնել ուրիշների հագած հագուստը։ Ինչո՞ւ է նա այդքան շատ ընկերուհի ունեցել ու ինչու է բոլորից բաժանվել։ Գո՞ւցե նա պարզապես այդ հարցերում թեթեւամիտ է։ Գո՞ւցե նա լուրջ հարաբերությունների չի ձգտում։
Երբ նա Ձեզ համեմատում է իր նախկինի հետ
Դա ոչ միայն տհաճ է, այլեւ նշանակում է, որ նա դեռ չի մոռացել իր նախկինին։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր