12:30 - ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին         11:54 - Դատաիրավական ոլորտի հմուտ մասնագետները՝ դատախազներ, քննիչներ լքում են Հայաստանը      11:36 - Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից    

05 դեկ 2018 15:40

Տեսանյութ.Ընենց համակարգ ունենք, որ մինչև դա քանդվի, գիտե՞ք՝ ինչքան ժամանակ ա պետք

Տեսանյութ.Ընենց համակարգ ունենք, որ մինչև դա քանդվի, գիտե՞ք՝ ինչքան ժամանակ ա պետքՍիլվա Համբարձումյանը հենց այնպես որևէ հայտարարություն չի անում, ընկերներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հենց ինքը՝ գործարար Համբարձումյանը, որը, հիշեցնենք, մի շարք կոռուպցիոն սխեմաներով է անցնում և որի հայտարարությունների հիման վրա մի քանի անձ այժմ մեղադրյալ է: Նրանք են՝ գործարար Սամվել Մայրապետյանը, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը։

Այժմ էլ թիրախում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ գլխավոր դատախազությանը նրա նկատմամբ «գործ է տվել», և հաղորդումը մուտքագրվել է։ Կինը հստակեցրեց, որ բոլոր փաստաթղթերն ունեն, որոնց համաձայն «գողացել է սարքավորումներ, ինչ խոստացել է, չի արել և այլն։ Ամեն ինչ ունենք»։

Համբարձումյանն ասաց, որ իշխանափոխությունից հետո, վստահ է, կոռուպցիան Հայաստանում «կամաց-կամաց կվերանա»։

«Ընենց համակարգ ունենք, որ մինչև դա քանդվի, գիտե՞ք՝ ինչքան ժամանակ ա պետք», - հավելեց Համբարձումյանը։

Հարցին, թե նոր Հայաստանում գործարարների հարստանալու պայմաններ կա՞ն, տեսնո՞ւմ է, Համբարձումյանը պատասխանեց. «Գիտեք՝ ինչն է լավ, որ փայ մտնող չկա։ Նախկինում բացի կաշառք ուզելուց, չէին թողնում նաև աշխատել»։

Մանրամասն՝ տեսանյութում։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր