22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 12         21:30 - Աստղացույցի 5 ամենավախեցնող նշանները      21:10 - Բավարարվածությո՞ւն, թե՞ անհանգստություն. ինչի մասին է վկայում դիրքը, որով սիրում եք քնել    

06 դեկ 2018 13:38

Կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել «ժողովրդին». քաղաքագետ

Կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել «ժողովրդին». քաղաքագետԵրեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչեւ վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքը տարբեր գնահատականներով 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:


Ինձ իրոք հետաքրքիր է, կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել: Եթե այո, ապա ի՞նչ գործիքներով եւ մեթոդաբանությամբ:
Եվ հնարավո՞ր է արդյոք այն վերադարձնել «ժողովրդին», այլ խոսքով ասած ՀՀ քաղաքացին կստանա՞ ինչ որ մաս այդ փողերից:
P.S. Գերմանիայի վերամիավորումից հետո Արեւմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արեւելյան Գերմանիայից գողացված եւ դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր