22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 12         21:30 - Աստղացույցի 5 ամենավախեցնող նշանները      21:10 - Բավարարվածությո՞ւն, թե՞ անհանգստություն. ինչի մասին է վկայում դիրքը, որով սիրում եք քնել    

06 դեկ 2018 18:50

Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել է թավշյա հեղափոխության մասին

Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել է թավշյա հեղափոխության մասինԴեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին:
Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից հավատացել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, իսկ հեղափոխության օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, համոզվել է, որ պահը բեկումնային է և հետադարձի ճանապարհ այլևս չկա:
Al Jazeera հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի 2019 թվականի հունվարին:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր