22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 12         21:30 - Աստղացույցի 5 ամենավախեցնող նշանները      21:10 - Բավարարվածությո՞ւն, թե՞ անհանգստություն. ինչի մասին է վկայում դիրքը, որով սիրում եք քնել    

07 դեկ 2018 10:36

Տեսանյութ.Լուկաշենկոն Պուտինից ներողություն է խնդրել իր ոչ կոռեկտ ելույթի համար

Տեսանյութ.Լուկաշենկոն Պուտինից ներողություն է խնդրել իր ոչ կոռեկտ  ելույթի համարԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից գազի գնի մասին հրապարակային վեճի համար, որը նա սկսել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բելառուս առաջնորդի խոսքով՝ Պուտինի հետ բանավեճի ժամանակ ինքը ոչ կոռեկտ է ելույթ ունեցել:

«Հետո ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպման տիրոջից: Բացատրությունը շատ բուռն էր, բայց ավելի լավ է այդ մասին չիմանաք»,- հավելել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն, միաժամանակ, ռուսական գազի փոխադրման արժեքը չափից ավելի բարձր է համարել: Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նրան առաջարկել է բանավիճել «անկեղծ ու ազնիվ»:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր