Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

08 դեկ 2018 11:24

Տեսանյութ.Մայքլ Ջեքսոնի պարերի նմանակումը մահացու վտանգավոր են. գիտնականներ

Տեսանյութ.Մայքլ Ջեքսոնի պարերի նմանակումը մահացու վտանգավոր են. գիտնականներՀնդկաստանի գիտնականները պարզել են, որ փոփ–երաժշտության թագավորի պարերի նմանակումը կարող է ծանր հետևանքների հանգեցնել։

Նեյրովիրաբույժներն ու Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոփ–երաժշտության երկրպագուներին զգուշացրել են, որ «թագավորի» շարժումների նմանակումը կարող է ծանր վնասվածքների հանգեցնել, որոնցից շատերը հնարավոր չէ ուղղել։ Հնդկացի նեյրովիրաբույժները, ուսումնասիրելով Ջեքսոնի պարերը մարդու օրգանների և մարմնի մասերի վրա ծանրաբեռնման տեսակետից, եկել են այն եզրակացության, որ Smooth Criminal երգն ուղեկցող պարի շարժումները, օրինակ, առանց հատուկ կոշիկի և պատրաստվածության կատարելու դեպքում, կարող են ողնաշարի կոտրվածք առաջացնել։

Գիտնականներն այն եզրակացության են եկել, որ ոչ միայն Մայքլ Ջեքսոնը, այլ նաև իր խմբի պարողները պետք է իդեալական առողջություն և դիմացկունություն ունենային, նույնիսկ հատուկ կոշիկներով նման դժվար շարժումներ կատարելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր