17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

08 դեկ 2018 21:15

Ադամանդակուռ ինքնաթիռը «պայթեցրել» է համացանցը

Համացանցում խենթացել են Միացյալ Արաբական Էմիրությունների ավիաուղիների ադամանդակուռ ինքնաթիռի լուսնկարի հրապարակումից հետո՝ տեղեկացնում է Yahoo Style-ը։
Bling 777 ինքնաթիռը, որը պատկանում է ԱՄԷ-ի ավիաուղիներին եւ շատ է հիշեցնում Boeing 777-ը, պատկերված է ուղեբեռների եւ ավտոբուսների կողքին։
«Boeing 777-ի երկարությունը 73,9 կամ 63,7 մետր է՝ կախված մոդելից։ Զարմանալի չէ, որ Twitter-ում ԱՄԷ-ի ավիաընկերության հրապարակումը միանշանակ չի ընկալվել», գրում է գործակալության թղթակիցը։
Օգտատերերից ոմանք ավիաընկերությանը պարծենկոտության մեջ են մեղադրել, մյուսները տարակուսել են, թե կարող է արդյոք ադամանդներով եւ բյուրեղներով պատված ինքնաթիռը թռչել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր