20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

10 դեկ 2018 15:34

Մեծ հաղթանակ. Հայկական սփյուռքն այլևս հեռակա դիտորդ չի լինի

Մեծ հաղթանակ. Հայկական սփյուռքն այլևս հեռակա դիտորդ չի լինիԱշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Ի՞նչ կարող եմ ասել: Հայ ժողովուրդն արեց այնպես, որ իր ձայնը լսվի այնքան բարձր և հստակ, որ նախկին կուսակցությունները (ՀՀԿ և ՀՅԴ) չկարողացան հաղթահարել 5%-ի շեմը: Գործող վարչապետ Փաշինյանի համար սա մանդատ է՝ իրագործելու բարեփոխումներն ու երկրի տնտեսական զարգացման ծրագիրը: Նրանք, ում նախկինում պաշտպանել է պետությունը, ովքեր տարիներով ներքաշված են եղել կոռուպցիայի և ՀՀ քաղաքացու նկատմամբ անարդարության մեջ, պատասխանատվության կենթարկվեն և կվճարեն պարտքերը: Հայկական սփյուռքն այլևս հեռակա դիտորդ չի լինի: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացմանը: Իրապես Հայաստանի պատմության մեջ կարևոր իրադարձություն և հաղթանակ է»,- գրել է Սերժ Թանկյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր