17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

11 դեկ 2018 13:41

Տեսանյութ.Դավիթը պատուհանից կախված էր, գոռում էր՝ փրկեք… նոր մանրամասներ Ստեփանավանի ողբերգական դեպքից

Տեսանյութ.Դավիթը պատուհանից կախված էր, գոռում էր՝ փրկեք… նոր մանրամասներ Ստեփանավանի ողբերգական դեպքից    armtimes.com Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով տան միակ փրկված 26-ամյա Դավիթ Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, նրան Երեւանից ժամանած ռեոնոմոբիլով տեղափոխում են Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանավանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ռաֆիկ Յիրիցյանը. «Ժամը 6:40-ին է կանչ գրանցվել, տեղում այրվածքներով 3 մահացած է հայտնաբերվել, մյուս տուժածը քաղաքացիների ուժերով ու մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մարմնի 30-40 տոկոսն այրված է: Կատարվել են համապատասխան միջոցառումներ, կազմակերպվել է նրա Երեւան տեղափոխելը»:
Հարեւանների պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 5-ի սահմաններում. «Պապաս Դավիթի ձայնից է արթնացել, գոռում էր՝ փրկեք, միայն ծուխ ենք տեսել, զանգեցինք շտապօգնություն ու փրկարարներին, Դավիթը պատուհանից կախված էր, ջարդել էր ապակին, ու օգնություն էր կանչում»,- պատմեց հարեւանը:
Տեսանյութ.Դավիթը պատուհանից կախված էր, գոռում էր՝ փրկեք… նոր մանրամասներ Ստեփանավանի ողբերգական դեպքից
Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով նշված տանը հայտնաբերվել են բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վեհանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Հրդեհի վարկածները տարբեր են՝ հոսանքի տատանումից մինչեւ փայտի վառարան:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր