18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

12 դեկ 2018 20:40

Էրեբունու ոստիկանները մետաղադրամների գողությունը բացահայտեցին դեպքից մեկ ժամ էլ չանցած (տեսանյութ)

Էրեբունու ոստիկանները մետաղադրամների գողությունը բացահայտեցին դեպքից մեկ ժամ էլ չանցած (տեսանյութ)Դեկտեմբերի 11-ին՝ լույսը չբացված, ոստիկանության Էրեբունու բաժին գողության վերաբերյալ ահազանգ հնչեց։ Հափշտակվել էին Խաղաղ Դոենի փողոցի թիվ 1 շենքի մոտ տեղադրված սրճեփ սարքի մետաղադրամները։ 
Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տարածքում ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ բացահայտեց հանցագործությունը։ 
Նույն օրը՝ ժամը 6-ն անց 20-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Հուսիկ Բաքոյանին, որը բացատրությամբ հայտնեց, որ գողությունը կատարել է ինքը։ 
Հենց Էրեբունիում ապրող, 19-ամյա Բաքոյանի խոսքով՝ երկրորդ անգամ է ոստիկանությունում։ Առաջին անգամն էլ գողության համար էր։ Նրա մոտ հայտնաբերվել են մետաղադրամներ, որոնք, նախնական վարկածով՝ հափշտակված էին։ 
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր