18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

12 դեկ 2018 21:00

Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկանՍտրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:
Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:
Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ:
Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել Է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը: Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել Է երկու, տուժել՝ 14 մարդ:
Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարությունը հայտնել Էր երեք զոհվածների եւ 12 վիրավորների մասին:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը քաղաքում սգո օր Է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն Է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները:
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն:
Հրաձիգի անձը պարզված Է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ:
Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:
Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Էմանուել Մակրոնը Twitter-ում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր