Տեսանյութ.Ճշտեք, հետո իմ վրա գոռացեք. Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում ՌԴ-ն.Զոհրաբ Մնացականյանի և ցուցարարների վեճը          Կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է       Ուղեղի մահ. երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից    

13 դեկ 2018 20:20

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու եւ դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման եւ ժողովուրդների բարեկեցության:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր