17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

01 հուն 2016 13:23

Երևանում կայացել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Երևանի` Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` մեծահասակների աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող դարձավ Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր) և եռյակի վերջում Նատալի Գզիրյանն է (54.99 միավոր):

Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր:

Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Ընդհանուր առմամբ առաջնությանն մասնակցում էին 45 գեղասահորդներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր